Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Aram.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել մի հարցով: Ես աշխատում եմ ԱԱՀ-ով աշխատող արտադրական կազմակերպություն: Գնում ենք հարկային հաշիվներով ապրանքներ և օգտագործում սեփական արտադրանքը պատրաստելու մեջ: Այդ ապրանքները ներառված են արտադրանքի ինքնարժեքի մեջ: Հաշվետու ժամանակաշրջանի համար մենք կատարում ենք տվյալ գնված ապրանքների վճարումը և հավաստում ենք էլեկտրոնային ստորագրությամբ ու կատարում ենք հաշվանցում: Բայց այդ ապրանքները, որոնք օգտագործել ենք արտադրանքի պատրաստման համար, դեռևս չենք իրացրել, և այն գտնվում է պահեստում: Խնդրում եմ պատասխանել` ես իրավունք ունեի՞ այն հաշվանցելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzan

Անկախ նրանից արտադրանքը վաճառել եք, թե ոչ, ձեռք բերումների մեջ առանձնացված ԱԱՀ-ն, որի դիմաց վճարում եք արել և համապատասխան հարկային հաշիվները մինչև հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ը ստորագրել եք, անպայման կարող եք հաշվանցել: