Նարինե.
Բարև ձեզ,
Ես մի հարց ունեմ արձակուրդ տրամադրելու հետ կապված. եթե աշխատակիցը աշխատում է հերթափոխային գրաֆիկով և օրինակ 01.05.16թ. վերջինիս համար աշխատանքայիին օր է, իրավունք ունե՞նք այդ օրը տրամադրել արձակուրդ և եթե ոչ, ապա ինչու՞:
Կանխավ շնորհակալ եմ:
ՀՀ ԱՕ 159-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
2. Ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաև սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում, և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Արձակուրդը աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է: