Արդյո՞ք կարելի է աշխատել մինչև ծննդաբերություն

Անի.

Բարի օր, Հարգելի՛ հաշվապահներ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը սեպտեմբերի 20-ից ֆիզարձակուրդում է գտնվում, բայց շարունակում է գալ աշխատանքի: Կարելի՞ է աշխատել մինչև ծննդաբերություն և օրինական ձևով ստանալ աշխատավարձ: Տարբերակներ կառաջարկե՞ք:

Եվ եթե աշխատակիցը ֆիզարձակուրդ է գնում սեպտեմբերի 20-ին, հրամանը ո՞ր ամսաթվով կարելի է տալ, եթե անաշխատունակության թերթիկը վերցրել է 24.09.2021թ.:
Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Իհարկե օրինական ձևով չի կարող ստանալ աշխատավարձ, քանի որ կա անաշխատունակության թերթիկ, իսկ հրամանը տալիս եք այն ամսաթվով , երբ որ ներկայացրել է ձեզ անաշխատունակության թերթիկը։ Հրամանի մեջ կնշեք արդեն ֆիզ արձակուրդի օրերը և գումարի վճարման օրը։

Էմիլի

Օրենքով սահմանված ձևով՝ ոչ, քանի որ տրվում է հրաման և ներկայացվելու է անաշխատունակության թերթիկ, որի հիման վրա վճարելու է, ապա աշխատել և աշխատավարձ ստանալ օրենքով հնարավոր չէ:

Tigran

Հրամանը պետք է ձևակերպել այն ամսաթվով, երբ ներկայացրել է աշխատողը, իսկ վարձատրություն ստանալ օրինական կարգով չի կարող:

Ներսես

Եթե ներկայացրել է թերթիկ օրինական չի կարող աշխատավարձ ստանալ:
Հրամանը տվեք նույն օրով:

Արա

Ընդհանուր առմամբ աշատողին տրվում է 70 օր հղիության և 70 օր ծննդաբերության արձակուրդ, եթե աշխատողը ի վիճակի է ուշ գնալ հղիության արձակուրդ ապա հետծննդաբերության արձակուրդը կերկարի, սակայն այդ պատասխանատվությունը կմնա բժշկի վրա, դրա համար բժիշկը կբացի անաշխատունակության թերթիկ, քանի որ հնարավոր չէ մինչև ծննդաբերության օրը մնալ աշխատունակ, այն նույնիսկ կարող է վտանգավոր լինել:

Արփի

Իսկ հնարավո՞ր է հղին իր դիմումի համաձայն հրաժարվի նախածննդյան արձակուրդից, քանի որ իրեն շատ լավ է զգում, թեթև աշխատանք է, փոխարենը հետծննդյան է արձակուրդին ավելացվի 70 օրը։