Vaal.
Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝
Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու:
Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է)
Շնորհակալություն:
Իրականում ԱԱՀ վճարելու պարտավորություն առաջանում է նաև մինչև 1 տարի լրանալը երկու անընդմեջ նույն տեսակի գույքի վաճառքը, օրենքում թերի է գրված: