Արդյո՞ք կառաջանա մաքսային վճարներ կատարելու անհրաժեշտություն

Գեղամ.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ես մի հարց ունեմ. Հայաստանից Եվրոպա գնալիս ինձ հետ վերցրել եմ իմ նոթբուքը, որը գնել եմ ՀՀ-ից 2 տարի առաջ, հիմա այստեղից եթե մեկ այլ նոթբուք ևս գնեմ` անձնական օգտագործման նպատակով, արդյո՞ք վերադառնալու ժամանակ պետք է օդանավակայանում մաքսատուրք վճարել գնված համակարգչի համար (եթե 2 համակարգիչներն էլ ինձ մոտ են և ոչ թե ուղեբեռում):
Շնորհակալություն նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Գեղամ, իմ կարծիքով` այո, կառաջանա մաքսավճարներ կատարելու անհրաժեշտություն համաձայն ՀՀ Մաքսային օրենսդրության հոդված 105: Խնդիր չի առաջանա, եթե նոթբուքներից մեկը իր հետ բերի այլ անձ: