Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն

Արամ․

Բարև Ձեզ, ես 2020 թ.-ին բաժնեմասով գնել եմ սեփական տուն, 2022թ.-ին մյուս համասեփականատերը ինձ նվիրատվություն է կատարել իր բաժնեմասը։ 2022 թ.-ի աշնանը նոր վկայականով միակ սեփականատերը ես եմ դարձել։ 2023թ.-ի դեկտեմբերի 19-ին վաճառել եմ այդ տունը 5,8 մլն դրամով։ 2024 թ.-ի հուլիսի 28-ին նոտարի միջոցով տան առուվաճառքի կանխավճար եմ տվել` բեհ եմ տվել, առքուվաճառքը իրականացնելու եմ սեպտեմբերի 2-ին։ Հարց․ 2-րդ տունը եթե 2024 թ.-ի աշնանը վաճառեմ մոտավոր 11-12 մլն դրամով, պե՞տք է արդյոք եկամտային հարկ վճարել։ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16 կետի ա) ենթակետով չի դիտարկում որպես նվազեցվող եկամուտ։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարի

Բարև Ձեզ, եթե գնորդը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, ապա եկամտային հարկի պարտավորություն չի առաջանա:

Արամ

Շնորհակալություն

Գայանե

Եթե գնորդը ֆիզ անջ է , ապա եկամտային հարկ չի մուծի։

Tigran

չի առաջանա եկամտային հարկի պարտավորություն ,եթե գնորդը ֆիզ. անձ է,