Արդյո՞ք կազմակերպությունները պետք է ունենան “Սպառողի անկյուն”

Mariam Khloyan.

Բարև Ձեզ:
Ես կցանկանայի իմանալ, թե սպասարկման յուրաքանչյուր կենտրոն պարտավոր չէ՞ ունենալ “Սպառողի անկյուն”, որտեղ պիտի նշվի ընկերության գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ, մատուցվող ծառայությունները, ցանկը: Օրենսդրությամբ սահմանված նման կարգ գույություն ունի՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Virab

Իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):

Նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով` 100 հազար դրամի չափով:

Mariam Khloyan

Խնդրեմ, հղումներ կուղարկե՞ք: