Բարեւ Ձեզ։ Կազմակերպությունը հանդիսանում է դիստրիբյուտր ԼՂՀ-ում ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար: Այսինքն՝ մենք ստանում ենք հաշիվ ապրանքագրեր ակցիզային հարկով և հետո վերավաճառում այդ ապրանքը Հայաստանյան շուկայում: Արդյո՞ք մենք հանդիսանում ենք ակցիզային հարկ վճարող և պե՞տք է արդյոք հաշվետվության մեջ լրացնել ակցիզային հարկի մասը։
Ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները) հանդիսանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք, սակայն ավելի լավ է դիմեք ՊԵԿ թող ասեն այն վճարելու է արտադրողը, թե դուք:
2. Ովքե՞ր են համարվում ակցիզային հարկ վճարողներ:
Ակցիզային հարկ վճարողներ են համարվում` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները ՀՀ-ում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողները (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող անձինք): Նշված է արտադրող-իրացնողները, բայց մենք միայն իրացնող ենք:
Եթե կհամարվեք ներմուծող կվճարեք, եթե ոչ՝ չեք վճարի: