Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, ֆիզ․ անձից վարձակալել է տրանսպորտային միջոց, այս դեպքում․
1․ ՍՊԸ հանդիսանու՞մ է հարկային գործակալ
2․ Որպես հարկային գործակալ պե՞տք է ֆիզ․ անձից պահի գումարի 10% և վճարի բյուջե
Եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և ֆիզ․ անձից վարձակալել է տրանսպորտային միջոց, այս դեպքում․
1․ ՍՊԸ հանդիսանում է հարկային գործակալ
2․ Որպես հարկային գործակալ պետք է եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույց տրվի այդ գումարը և հարկը վճարի բյուջե:
Այո, այս պարագայում ՍՊԸ-ն հանդիսանում է հարկային գործակալ և պետք է վճարի 10% եկ հարկ:
Այո, այս դեպքում ՍՊԸ-ն հանդիսանում է հարկային գործակալ և պետք է ֆիզ․ անձի գումարից պահի % և վճարի բյուջե
1 եթե կնքված է գույքի օգտագործման պայմանագիր,ապա այո հանդիսանում եք հարկային գործակալ,
2 այո, +165 ձևում այդ տվյալները պետք է ներկայացվեն,
1․ ՍՊԸ հանդիսանու՞մ է հարկային գործակալ
Այո
2․ Որպես հարկային գործակալ պե՞տք է ֆիզ․ անձից պահի գումարի 10% և վճարի բյուջե
Այո