Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Անուշիկ.

Հարգելի հաշվապահներ,
ընկերությունը մատուցում է գովազդային օնլայն ծառայություններ (գովազդ կայքում) և 2012թ-ի ընթացքում ունի 200 000 դրամ եկամուտ միայն մեկ գովազդատուից (ՓԲԸ): 2013թ-ին նա պե՞տք է ԱԱՀ վճարող դառնա, քանի որ եկամտի 80%-ից ավելին (տվյալ դեպքում 100%-ը) մեկ հարկ վճարողից է:

Եթե այո, ինչ-որ տարբերակ կա՞ խուսափելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Հարգելի Անուշիկ, ցավոք այո, կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող 2013թ. հունվարի 1-ից համաձայն “ԱԱՀ մասին” ՀՀ օրենքի “զ” կետի: Սակայն եթե մինչև տարեվերջ 51 000 և ավել ծառայություն մատուցի այլ հարկ վճարողի, 200 000-ը պակաս կստացվի հաշվարկված եկամուտների 80 %-ից: Միակ ելքը դա է:

Syuzi

Հարգելի Արման, հարցի մեջ պարզ նշված էր <>> Այսինքն, այս պարագայում տարվա ողջ եկամուտը՝ 200 000 դրամ, ձևավորվել է մեկ հաճախորդից = 100%:
Այս այս պարագայում տվյալ հարկատուն ՉԻ համարվի ԱԱՀ վճարող հաջորդ տարվա հունվարի 01-ից: ԱԱՀ օրենքի 3 հոդվածը չի կիրառվում այն դեպքում, երբ ողջ եկամուտը ընդամենը մեկ ու նույն աղբյուրից է: Իսկ օրենքը ճիշտ մեկնաբանելու համար հրապարակվել է պարզաբանում, 2010 թ. մայիսի 21-ին: Ահա և այն…