Մարիաննա.
Բարև Ձեզ, կանխավ շնորհակալություն: Կազմակերպությունս աշխատում էր առանց ԱԱՀ, սակայն 2011 թվականի հունիս ամսին վճարել եմ լիցենզիայի համար 200 000 ՀՀ դրամ, որից հետո համարվել եմ ԱԱՀ վճարող, սակայն տարեվերջին տեղեկացա, որ լիցենզիայի համար այլևս վճար հարկավոր չէ: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք 2012 թվականի նորից կարող եմ աշխատել առանց ԱԱՀ-ի:
Այո, այս դեպքում կազմակերպության նկատմամբ կկիրառվի ԱԱՀ-ի շեմը, այսինքն ԱԱՀ վճարող կհամարվեք միայն եթե 2011թ. Ձեր հարկվող շրջանառությունը գերազանցել է 58,35 միլիոն դրամը: Մանրամասն` ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդված: