Արդյո՞ք կազմակերպությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը 2019թ.-ին գերազանցել է 18 մլն. դրամը, իսկ 24 մլն. դրամը չի գերազանցել, արդյո՞ք 2020թ.-ին կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Այո, եթե ձեռնարկությունը համարվել է շրջանառության հարկով հարկվող:

Տիգրան

Այո, սակայն կան վերապահումներ՝ կապված իրականացվող/ված գործունեության հետ, նայեք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասը:

Մանե

Այո, եթե համապատասխանում է մյուս չափանիշներին: Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն կազմակերպությունները, որոնց հասույթը նախորդ տարում չի գերազանցել 24 մլն դրամը:

Արա

Շրջանառության մասով՝ այն 2020թ. հունվարի 1-ից կարող է աշխատել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Լուսինե

Հարգելի Արամ, այո, կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ 2020թ. հունվարի 1-ից հետո: Ասեմ ավելին՝ եթե մինչև 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառյալ ԱՁ-ն չի գերազանցել 18 մլն դրամը, ապա այդ ամսաթվից հետո եթե նույնիսկ գերազանցի 18 մլն-ն, սակայն չգերազանցի 24 մլն-ն, ապա կշարունակի համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Մարինե

Կարող է, եթե մյուս պայմաններին բավարարում է: