Արդյո՞ք կա մայրության նպաստի առավելագույն շեմ

Լուսինե.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս որևէ սահմանափակում կա՞ որպես վերևի շեմ: Արդյո՞ք բարձր աշխատավարձ ստացողները ինչ-որ կերպ տուժվում են արդյունքում:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, կա վերին շեմ՝ կարգի կետ 31. Վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում է հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Եթե վարձու աշխատողի` հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը կազմում է 1 020 000 դրամ:

Ալլա

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 22.Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

Ռազո

Բարև Ձեզ։ Այո, կա առավելագույն շեմ, որի դեպքում միջին աշխատավարձը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 15-պատիկը:

Hayarpi

Բարև Ձեզ: Այս հղման մեջ ամեն ինչ մանրամասն բացատրված է…

Karine

Այո ըստ օրենքի, անաշխատունակության օրվա դրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը չի կարող գերազանցել։ Այսինքն՝ առավելագույն շեմը այս պահին 1 020 000 դրամ է։

Marta

Իսկ կասեք խնդրում եմ, անաշխատունակության թեթիկի մեջ գրվում է նավազագույն աշխատավարձի 15ա պատիկը եկամտային հարկը ներառյալ, թե առանց եկամտային հարկի
օրինակ եթե
նվազագուն մաքուր աշատավարձ = 75 000 դրամ
նվազագուն կեղտոտ աշխատավարձ = 93 750 դրամ
եկամտային հարկ = 20%
անաշխատունակության օրերի քանակ = 140
Ստորև նշված տարբերակներից որով կկատարվի հաշվարկը
Տարբերակ 1
((93750 * 15) / 30.4) * 140 = 6 476 151 – 20% = 5 180 921 վերջնական առձեռն տրվող գումար
Տարբերակ 2
((75000 * 15) / 30.4) * 140 = 5 180 921 – 20% = 4 144 736 վերջնական առձեռն տրվող գումար