Արմինե.
Արդյո՞ք դրոշմանիշային վճար է պահվում պարապուրդի համար հաշվարկված գումարից:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Արդյո՞ք դրոշմանիշային վճար է պահվում պարապուրդի համար հաշվարկված գումարից:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, քանի որ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա աշխատավարձ:
Իսկ ես կարծում եմ, որ պետք է դրոշմանիշային վճար պահվի պարապուրդի համար հաշվարկված գումարից, քանի որ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ համաձայն
Հոդված 11. Դրոշմանիշային վճար վճարողները
1. Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում)՝
1) աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
2. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում`
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերում նշված այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ։
Իսկ պարապուրդի համար հաշվարկված գումարը ևս հանդիսանում է հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ։
Այո, եթե կա հաշվարկած գումար, ապա այլ հարկերի հետ պահվում է նաև դրոշմանիշային։
Եթե վարձու աշխատողը ստանում է եկամուտ անկախ տեսակից, ապա պիտի վճարի նաև դրոշմանիշային վճար:
Այո, իհարկե, եթե կա հաշվարկված գումար, ապա միանշանակ։