Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Անձը 15.08.20թ. բացել է ԱՁ՝ շրջհարկով: 28.08.20թ. դադարեցում տվեց: Հաջորդ ամսվա մինչև 20 պե՞տք է չէ վճարի 11 000 դրամ՝ 5 000, 5 000 և 1 000, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել: Շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Անձը 15.08.20թ. բացել է ԱՁ՝ շրջհարկով: 28.08.20թ. դադարեցում տվեց: Հաջորդ ամսվա մինչև 20 պե՞տք է չէ վճարի 11 000 դրամ՝ 5 000, 5 000 և 1 000, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դրոշմանիշայինը տարեկան է 12 000 կամ Ձեր գրած 1 000 դրամը կարող եք հիմա չվճարել, 5 000 շահութահարկը՝ այո, պետք է վճարեք, իսկ 5 000 սոց. վճարը, եթե վճարող եք հանդիսանում, ապա՝ այո:
Անկախ գործունեության ծավալումից վերոհիշյալ 10 000 դրամն անհրաժեշտ է վճարել, իսկ դրոշմանիշայինը ոչ թե 1 000, այլ՝ 12 000 միանվագ հաշվետու տարվա համար, կարող եք սպասել մինչև հաշվետու տարվա ավարտը, եթե գործունեություն չծավալեք հնարավոր է չհաշվարկվի:
Հարգելի Գայանե, Դուք արդեն ունեք պարտավորություն բյուջեին, մասնավորապես 12 000 դրամ դրոշմանիշային վճար և 5 000 սոց., ինչպես նաև մինչև հոկտեմբերի 20-ը պետք է ներկայացնեք շրջհարկի զրոյական հաշվետվություն, եթե, իհարկե, ոչ մի գործունեություն չեք իրականացրել: Սակայն կարող եք կապ հաստատել ՊԵԿ 060-544-444:
Պետք է վճարեք օգոստոս ամսվա 5 000 եկամտային հարկը, 5000 սոց. վճարը, և տարեկան 12 000 դրոշմանիշային:
Չմոռանաք, որ բացի վճարումներից, Դուք պետք է եռամսյակային շրջհարկի հաշվարկ ներկայացնեք և տարեկան շահութահարկի հաշվարկ։
Հարգելիներս, ինչու՞ դրոշմանիշային վճարը 12 000 դրամ: Նախ օգոստոսին է պետ. ռեգիստրով գրանցվել, եթե գործեր, ապա մինչև դեկտեմբեր 5 000 դրամ՝ դեկտեմբերը ներառյալ, բայց օգոստոսին բացվել է օգոստոսին փակվել, այսինքն՝ 1 000 դրամ: Եթե սխալ եմ՝ հուշեք խնդրում եմ:
Այն պարզ պատճառով, որ դրոշմանիշային վճարն Ա/Ձ-ների համար միանվագ 12 000 է հաշվետու տարվա համար՝ անկախ գործունեության ամիսներից։
Կարող եք հետևել հղմանը , այնտեղ նշված են բոլոր կետերը:
Այն անհատ ձեռնարկատերերը, որոնք հաշվետու տարվա ընթացքում եկամուտներ չեն ստացել չեն վճարում դրոշմանիշային վճար:
Ցանկացած դեպքում, եթե Ա/Ձ-ն ստացել է եկամուտ հաշվետու տարվա ընթացքում, ապա ունի պարտավորություն վճարել 12 000 դրամ դրոշմանիշային վճար:
Հարգելիներս, մեր դեպքում անձը եկամուտ չի ստացել:
Այդ պատճառով էլ նշել էի, որ սպասի մինչև տարվա վերջ և գործունեություն ծավալելու դեպքում հաջորդ տարվա սկզբին վճարի:
Օգոստոս ամսվա համար մինչև 20.04.2021թ. պետք է վճարեք 5 000 դրամ շահութահարկ, 5000 դրամ սոց. վճարը և 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև 20.10.2020թ. պետք է ներկայացնեք շրջանառության հարկի զրոյական հաշվարկ: Մինչև 20.04.2021թ. պետք է ներկայացնեք տարեկան շահութահարկի և սոց. վճարի հաշվարկ (2 հաշվարկ):