Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Սոֆյա.

Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ.-ի մարտին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այնուհետև 2019թ.-ի նոյեմբերին իրականացրել է տարածքի նվիրատվության գործարք ֆիզիկական անձին, ինչը արտացոլել է 2019թ.-ի 4-րդ եռամսյակի շրջանառության հաշվետվության մեջ:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարցը վերաբերում է 2019 հարկային տարվան, ու 2019-ին ՍՊԸ-ն որ հարկման համակարգում է գործել, գրեք սրանց մասին: 2020-ին վերաբերող կա խնդիր:

Արթուր

Իսկ տարածքի նվիրատվության գործարքը ինչպե՞ս է արտացոլվել շրջանառության հարկի հաշվարկի մեջ, նկատի ունեմ՝ եթե նվիրատվություն է եղել, ի՞նչ թիվ է գրվել հաշվարկում։

Սոֆյա

Հարգելի Տիգրան, այո, ինչպես նշել եմ հարցի մեջ՝ ՍՊԸ-ն աշխատել է շրջանառության հարկով, և հարցը վերաբերվում է 2019թ-ին, որի համար չորրորդ եռամսյակի շրջանառության հաշվետվությունը տվել ենք 2020թ-ի հունվարի 20-ին:

Tigran

Այս դեպքում կառաջանա շրջհարկի պարտավորություն 5 տոկոսի չափով, քանի որ տեղի ունեցել ապրանքի օտարում,մատակարարում, թեկուզ անհատույց:

karine

Տարածքը պետք է գնահատվի և դրանից ելնելով հարկվի։

Tigran

Այո

Սոֆյա

Տարածքը գնահատվել է և դրանից ելնելով վճարվել է շրջհարկի մասով պարտավորությունը 5 %-ի չափով, սակայն ՊԵԿ-ը պահանջում է վճարել եկամտային հարկ: Հիմա հարց է առաջանում. արդյո՞ք եկամտային հարկի պարտավորություն կա ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, նվիրատու՞ն, թե՞ ֆիզ անձը, և էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:

Tigran

Եթե ՊԵԿ-ը պահանջում է վճարել եկամտային հարկ, ապա ում փոխարեն ու որ հոդվածի հիմքով:
Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: