Լուիզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանել. արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով կա նման բան, որ եթե ընդունում ես աշխատանքի և մեկ ամսից ազատում ես, ապա հաջորդ ամիս էլ ես վճարում եկամտային հարկ: Կարծում եմ` աբսուրդ է: Շատ շնորհակալություն:
Իհարկե աբսուրդ է: Հաջորդ ամիս ինչի՞ դիմաց եք վճարելու եկամտահարկ:
Նայած` երբ է ազատվել: Եթե հաշվետու ամսում թեկուզ մեկ օր աշխատել է, այդ մեկ օրվա համար պետք է վճարեք եկամտային հարկ: