Աննա.
Աշխատողը 2012 թվականից գտնվում է ֆիզ. արձակուրդում, 2012 թվականի օգոստոս ամսից գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013 թվականի մայիս ամսին ներկայացրել է 2-րդ ֆիզի բյուլետին: Խնդրում եմ ասեք` վճարումը կատարելուց աշխատողի միջին աշխատավարձին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարը, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:
Հարգելի Աննա, Ձեր հարցից հետևում է, որ նա վաստակ չունի, այսինքն միջին աշխատավարձը հաշվարկելիս հաշվարկի մեջ ներառվում են նախորդ 12 ամսվա աշխատավարձը + գործատուի սոցը և + բյուլետենները: Ուրեմն եթե վաստակ չունի, ապա մնում է միայն բյուլետենի գումարը: Դա իմ կարծիքով: