Արդյո՞ք աշխատավարձի անկանխիկ փոխանցումը պարտադիր է

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, կօգնե՞ք` անկանխիկ վճարումների հետ կապված հարց ունեմ: Եթե Ա/Ձ և ՍՊԸ ունեն իրենց հաշվեհամարները, ես պետք է բանկային ծրագիրը բանկից վերցնե՞մ աշխատավարձը գրանցված աշխատողների հաշվեհամարներին փոխանցելու համար, թե՞ տնօրենը կարող է միանգամից բանկում փոխանցում կատարի: Եվ արդյո՞ք անկանխիկ փոխանցումը պարտադիր է, օրենքը ուժի մեջ է: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող է տնօրենը բանկում փոխանցումները անի, ամենայն հավանականությամբ օրենքը կընդունվի, և 2022թ -ին Երևան քաղաքում կգործի աշխատավարձերի անկանխիկ վճարման դրույթը։

Մարիաննա

Շնորհակալություն։

Tigran

Ներկա դրությամբ աշխատավարձի անկանխիկ վճարումը Երևանում է ու 10 և ավելի աշխատողի դեպքում: Վճարումները կարող եք կատարել թե անմիջապես բանկում, թե նաև ինտերնետ բանկինգի միջոցով, որը ձեզ հարմար է, դրանով էլ կատարեք:

Նարինե

Եթե ԱՁ-ն իր հաշվեհամարից է աշխատավարձի վճարում անում, դա երևու՞մ է հարկայինում։