Արմեն.
Գործընկերներ, ճի՞շտ է արդյոք, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և դրանք պետք է հանձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Գործընկերներ, ճի՞շտ է արդյոք, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և դրանք պետք է հանձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) ներկայումա միջոցներ է ձեռնարկում անհատ քաղաքացիների եւ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումն ապահովելու եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառլու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, 2017թ. հունվարի մեկից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից:
ՀՀ Կառավարության համապատասխան որոշումների հիման վրա բուն թվայնացման գործընթացն սկսվելու է 2017թ.-ի ապրիլ ամսից եւ տեւելու է մինչեւ 2019թ. հունվար ամիսը:
2017թ.-ին նախատեսվում է թվայնացնել 100 եւ ավելի աշխատող ունեցող գործատուների մոտ պահվող աշխատանքային գրքույկները:
Գործընթացն սկսվելու է ժամանակացույցի համաձայն, ինչը հրապարակվել է ssss.am կայքում: Ժամանակացույցով սահմանված ժամկետները կարող են վերանայվել Ծառայության տարածքային բաժնի եւ գործատուի միջեւ փոխհամաձայնեցման դեպքում:Գործատուների վրա լրացուցիչ որեւէ ծանրաբեռնվածություն այս առումով չի լինելու: Մինչեւ համապատասխան աշխատանքային գրքույկների ներկայացումը Ծառայությունն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով կապ կհաստատի յուրաքանչյուր գործատուի հետ՝ ընթացքը սահուն ապահովելու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործատուները, մինչեւ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո պետք է նշեն աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը եւ ստորագրեն (կնիքի առկայության դեպքում՝ նաեւ կնքեն)՝ նշելով ստորագրողի եւ կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունը եւ ազգանունը (ՀՀ Կառավարության որոշում 18.08.2016 N 882-Ն): Ցանկացած կեղծ տեղեկատվություն առաջացնելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
Թվայնացման արդյունքում էապես կբարելավվի կենսաթոշակային եւ սոցիալական այլ ծառայությունների որակն ու հասցեականությունը, ինչպես նաեւ կնվազեն առկա բազմաթիվ ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն:
Ւսկ եթե նախկինում աշխատել է և հիմա չի աշխատում, ի՞նչ պետք է անի:
Այո: