Իդա Օհանյան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ:
Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա:
1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք:
2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք:
Նախապես շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, հարգելի Իդա Օհանյան:
Կինը ունի հղիության և ծննդաբերության արձակուրդի, ինչպես նաև՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի իրավունք, եթե գտնվում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ: Քաղաքացիաիրավական պայմանագիրը չի տալիս այդ իրավունքը: