Արդյո՞ք աշխատակիցը ունի դեկրետային գումարի իրավունք

Տաթև.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ընդունվել եմ աշխատանքի 2014 թվականի հուլիսի 2-ին, երբ արդեն 2 ամսական հղիություն է ինձ մոտ եղել, ես նոյեմբեր ամսին դեկրետ եմ մեկնում: Ինձ հետաքրքրում է` ես իրավունք ունե՞մ ստանալ դեկրետային 140 օրվա գումարը, թե՞ ոչ: Նաև նշեմ, որ աշխատավարձս կազմում է 70.000 դրամ, այդ դեպքում որքա՞ն դեկրետային գումար կկարողանամ ստանալ, եթե իհարկե ինձ ընդանրապես օրենքով հասնում է այդ դեկրետային գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anna

Բարև Ձեզ, հարգելի Տաթև:
Անկախ աշխատանքային ստաժից` հղիության և ծննդաբերության արձակուրդ գնալու պահին եթե Դուք աշխատում եք, Ձեզ հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ: Պարզապես նպաստի չափը որոշելու համար միջին աշխատավարձը հաշվելիս Ձեր աշխատած ամիսների գումարային աշխատավարձը (կեղտոտ) կբաժանեն 12-ի, այլ ոչ թե աշխատած ամիսների թվի վրա: Եթե այդ 12 ամիսների ընթացքում Դուք ինչ որ տեղ աշխատել եք, ապա այդ աշխատավարձը նույնպես հաշվի կառնվի Ձեր անաշխատունակության նպաստի հաշվարկում, Ձեր կողմից համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում: Եթե այդ 12 ամիսների ընթացքում Դուք այլ վայրում աշխատել եք, լրացուցիչ գրեք, մանրամասն կգրեմ տեղեկանքի վերաբերյալ: