Արկադի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.
Ես նորաբաց շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ի միակ հիմնադիր տնօրենն եմ և չունեմ աշխատողներ: Արդյո՞ք ես պետք է գրանցեմ ինձ որպես աշխատակից մինիմալ աշխատավարձով, թե՞ դա պարտադիր չէ: Շնորհակալություն:
Բարև Ձեզ: Այո, պետք է գրանցվեք որպես տնօրեն:
Պարտադիր է գոնե մինիմալով: Իսկ եթե գործունեություն չեք ծավալում, ապա եկամտային հարկ չմուծելու համար կարող եք ժամանակավոր դադարեցման դիմում տալ: