Կարեն․
Բարև ձեզ։ Երեխան ծնվելու է հունիսի վերջին: Մայրը չի աշխատում որևէ տեղ և գյուղական համայնքի բնակիչ է: Հուլիսի 1-ից հետո կստանա՞ արդյոք մինչև երկու տարեկանի խնամքի նպաստ կամ ծնվելուց 4 ամիս հետո կարո՞ղ է ընդունվել աշխատանքի որևէ տեղ և այդ դեպքում ստանա նպաստը: Շնորհակալություն։
Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50 000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ 150 000 դրամ:
Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300 000 դրամ։
Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18 000 դրամի փոխարեն դարձնելով 26 500 դրամ։
Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։
Նշենք նաև, որ նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։
Շնորհակալություն հարգելի Էմմա: Ես ուզում եմ իմանալ արդյոք երեխայի ծնվելուց 4 ամիս հետո մայրը իրավունք ունի ? ընդունվելու աշխատանքի և դրանից հետո ստանալու երեխայի խնամքի նպաստ 18000 կամ 26500 մինչև 2 տարին լրանալը:
Չաշխատող լինելը չի խանգարում մայրության նպաստ ստանալու համար, համաձայն օրենսդրության չաշխատող մորը ևս տրվում է մայրության նպաստ, իհարկե աշխատող անձի համեմատ պակաս չափով, որից հետո կարող եք ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Այս դրույթները չեն տարածվում միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողների վրա, այսինքն գործատուն չպետք է լինի միկրոձեռնարկատիրության համակարգում գործող սուբյեկտ:Պետք է վերցնեք անպայման ծննդօգնության սերտիֆիկատը բուժհաստատությունից և մյուս փաստաթղթերը և դիմեք տարածքային սոցծառայություն: Ձեզ հիմա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն է հասնում 100000 դրամի չափով, նայեք այստեղ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid7:
Շնորհակալություն հարգելի Տիգրան:Ուղղակի հարցը հետևյալն է, մայրը չաշխատող է և երեխան ծնվելու է մինչև հուլիսի 1 ը: Գիտեմ որ մայրը հիմա էլ չի կարող ընդունվել աշխատանքի,փաստաթղթերը տրվել են տարածքային սոց բաժին:Իսկ ծնվելուց 4 ամիս հետո իրավունք ունի? ընդունվելու աշխատանքի և հետո ստանա երեխայի խնամքի նպաստ 18000 կամ 26500 մինչև 2 տարին լրանալը:
Իհարկե իրավունք ունի երեխայի ծնվելուց 4 ամիս հետո ընդունվելու աշխատանքի և հետո ստանա երեխայի խնամքի նպաստ 26500 դրամ մինչև 2 տարին լրանալը: Կարևոր է որ գործատուն չպետք է լինի միկրոձեռնարկատիրության համակարգում գործող սուբյեկտ:
Բարեւ Ձեզ։ Ես աշխատում եմ ծառայությունների մատուցման պայմանագրով և չունեմ ֆիզ. արձակուրդ։ Գրանցված եմ գյուղում։ Արդյոք կարո՞ղ եմ ստանալ 26500 դրամ ամսական նպաստ, թե ոչ։