Արդյո՞ք անձը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Բարև ձեզ: Ես տնային պայմաններում հագուստներ եմ կարում և համացանցով վաճառում: Արդյո՞ք ես որպես ֆիզիկական անձ կարող եմ համարվել միկրոձեռնարկատեր, եթե այո, ապա գրանցվելուց հետո հարկայինին ի՞նչ պետք է ներկայացնեմ տարվա վերջում, և ՀԴՄ տալու պարտականություն ֆիզ. անձը ունի՞, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Համացանցով վաճառելը նշանակում է գումարը անկանխ՞իկ եք ստանում, թե՞ ուղղակի համացանցով գովազդում եք, հետո կանխիկ ստանում եք գումարը վաճառելուց: Եթե կանխիկ եք վաճառում, ապա ՀԴՄ պետք է, և Դուք էլ կարող եք համարվել միկրոձեռնարկատեր, քանի որ Ձեր գործունեությունը արտադրություն է, բայց չեք կարող ունենալ այլ աշխատող:

Շուշան

Դեռ չեմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր, ինձ հետաքրքրում է որպես ֆիզ․ անձ կանխիկով վաճառք անելու համար ՀԴՄ պետք է գնեմ ու կտրոն տա՞մ։ Երկրորդ հարցս էլ հետևյալն է՝ հաջորդ տարի մինչև փետրվարի 1-ը ՊԵԿ-ին հաշվետվություն տալու պարտականություն ֆիզ․ ա՞նձն էլ ունի, թե՞ միայն ԱՁ-ն ու ընկերությունը։ Շնորհակալ եմ արձագանքի համար։

Ամիկում

Դուք որպես ֆիզ. անձ, 3 հավելվածի համաձայն, հանգիստ կարող եք զբաղվել հագուստի արտադրությամբ և վերանորոգմամբ` որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դրա համար միայն նախօրոք հայտարարություն եք տալիս և ստանում արտոնագիր Ձեր նշած ժամանակահատվածի համար: Իսկ ՀԴՄ նույնիսկ կանխիկ գործարքի համար Ձեր մասով պետք չի: 043003060

Տիգրան

Այո, որպես ֆիզիկական անձ կարող եք համարվել միկրոձեռնարկատեր, իսկ հիմա միկրոյի դաշտում գործելու հայտարարություն հարկային ներկայացրե՞լ եք:

Ալլա

Որպես միկրոձեռնարկատեր ֆիզ. անձ ներկայացնում եք միայն ձև 258. Հայտարարություն՝ ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ։

Մարինե

Բարև, Ալլա ջան: Մի հարց՝ ընտանեկան բիզնեսով զբաղվողը, այժմ միկրոձեռնարկատիրությամբ, ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի, և ե՞րբ է վերջնաժամկետը հաշվետվության ուղարկման: Կանխավ շնորհակալություն: