Գևորգ.
Բարև Ձեզ, ես հանդիսանում եմ Անհատ ձեռնարկատեր և միկրոձեռնարկատիրության սուբիեկտ համարվելու հայտարարություն եմ տվել, հարցս վերաբերվում է սոց. վճարին: Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճարի վճարումից հրաժարվելու համար դիմում ներկայացնել, թե՞ ուղղակի անհրաժեշտ է չմուծել և վերջ: Շնորհակալություն:
Ձեր տարիքը ասեք, դրանից է կախված ու, եթե ֆոնդի ընտրության դիմում չեք ներկայացրել:
Հարգելի Տիգրան, 20.09.1983թ-ի ծնունդ եմ, նշեմ նաև, որ այլ տեղ գրանցված աշխատող եմ և այնտեղից սոց. վճար գանձվում է, եթե իհարկե միմյանց հետ կապ ունեն:
Պետք է երկու գումարն էլ վճարեք, սակայն կիրառվում են առավելագույն շեմեր հուլիսի 1-ի, որից ավելիի դեպքում սոց. վճար չի հաշվարկվում ու վճարվում, դա Ձեր համար տարեկան՝
ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը,
գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը:
Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու համար դիմում պետք է ներկայացնել ՊԵԿ:
Միկրոձեռնարկատերը սոց. վճար չի վճարում:
Հարգելի Կարինե, իսկ դրա համար արդյո՞ք պետք է ինչ-որ դիմում ներկայացնել:
Համաձայն Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված ԱՁ-ները: Համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ԱՁ հասկացությունը չի ներառում ՀՀ ՀՕ-ով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ների: Հետևաբար սոցիալական վճար կատարող չեք հանդիսանում, և դիմում ներկայացնելու կարիք չկա: