Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել վիճակագրական ձև 1-ը

Ռազ.

Բարև ձեզ: Եթե բացել ենք ԱՁ և ներկայացրել Վիճակագրական վարչություն ձև 4-ը, բայց դեռ ոչ մի գործունեություն չենք արել, պետք է մյուս ամսվա մինչև 10-ը ներկայացնե՞նք ձև 1-ը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե վիճակագրակից նամակով տեղեկացրել են հաշվետվություն ներկայացնելու մասին, որի համար էլ ձև 4-ը ներկայացրել եք, ապա՝ այո, ձև 1-ը ժամանակին ներկայացրեք թեկուզ զրոյական, որպեսզի չներկայացման տուգանք չլինի:

Իննա

Այո, եթե գործունեություն չեք իրականացրել 0-ական` ներկայացրեք, և ժամկետն ամսվա առաջին 5 աշխատանքային օրերն են:

Ալլա

Իսկ կասեք ձև 1-ը ո՞րն է։ Կա ձև 1-Առևտուր, ձև 1-ԹԱՇ, ձև 1-արտ, ձև 1-Ա։ Դուք որ ձևի հետ ե՞ք։

Karine

Հավանաբար Դուք ձև 1 արտ.-ի մասին եք հարցնում։ Այո, ներկայացրեք 0-ական հաշվետվություն։

Anushik

Գործունեության ժամանակավոր դադարեցում նախատեսելու դեպքում ռեպոնդենտն իր գործունեության վայրի ՀՀ ՎԿ ստորաբաժանմանն է ներկայացնում հայտարարություն Ձև 2 : Նշված պահանջը վերաբերում է նաև գործունեության որևէ տեսակի դադարեցմանը: Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 2» անվանումը:
Գործունեությունը կամ գործունեության տեսակը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտը պարտավոր է շարունակել ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:
Գործունեության կամ գործունեության տեսակի դադարեցում նախատեսելու վերաբերյալ հայտարարությունը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով: