Լիլիթ.
Բարև ձեզ։ Եթե ամենամյա արձակուրդը տեղափոխվում է մի քանի ամսով ժամանակավոր անաշխատունակության պատճառով, բայց արձակուրդային վճարն արդեն արվել է, ինչպես նաև գործատուն վճարել է հավելավճար աշխատավարձից կախված, ապա այդ ամիսների ընթացքում աշխատավարձի փոփոխության դեպքում արդյո՞ք կատարվում է վերահաշվարկ։ Շնորհակալություն:
Արձակուրդայինի վերահաշվարկ չի կատարվում, քանի որ արձակուրդի օրերի տեղափոխում է եղել ոչ գործատուի մեղքով:
Ոչ, վերահաշվարկի կարիք չկա, ըստ ԱՕ 167-րդ հոդվածի՝
Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը՝
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում:
Իսկ հավելավճարը հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրություն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար: