Յանա․
Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ. եթե կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ևս որոշ ժամանակով, մինչև նոր աշխատողի ընդունումը, այդ դեպքում պե՞տք է արդյոք աշխատողը դիմում ներկայացնի մնալու համար, թե՞ համաձայնագիրը բավական է որպես հրամանի հիմք:
Հարգելի Յանա,
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նման դեպքերում դիմում ներկայացնելու պարտականություն չի սահմանել և հետևաբար դուք կարող եք համաձայնագրով երկարացնել աշխատանքային պայմանագրի ժամկետը:
Համաձայնագիրը լրիվ բավարար է, երկրորդ մասնավոր հատվածի հաշվով կենսաթոշակային տարիքը լրացած լինելը հիմք չէ աշխատանքից ազատման: Կա այդ մասին ՍԴ որոշում:
Բարև ձեզ, հարգելի Տիգրան: Որտե՞ղ կարող եմ գտնել Ձեր նշած ՍԴ որոշումը։ Շնորհակալություն։