Դիանա.
Բարև ձեզ: Ես շրջ. հարկով հարկվող ԱՁ եմ, մատուցում եմ մասնագիտական, գիտական ծառայություններ օտարերկրյա կազմակերպությանը։ Լրացնում եմ հաշիվ վավերագիր, աշխատաքների հանձնաման-ընդունման ակտի ստորագրման հետ միաժամանակ։ Միջազգային կազմակերպությունից ստացել եմ վճարում աշխատանքների դիմաց՝ արտարժույթով ԱՁ հաշվին։ Հարցս 2 մաս ունի.
1) Անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղ կանխիկացման համար:
2) Եթե ոչ, կա՞ն այլ հաշվապահական փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծել փոխանցումները կանխիկացնելիս։
Շնորհակալություն:
1) Անհրաժե՞շտ է ունենալ արտարժույթային դրամարկղ կանխիկացման համար:
Այո, ամեն արժույթի գծով վարվում է առանձին դրամակղային գիրք, այսինքն՝ հիմա պետք է վարեք առնվազն 2 գիրք՝ մեկը դրամով, մյուսը այդ արժույթով և այսպես շարունակ,
2) Եթե ոչ, կա՞ն այլ հաշվապահական փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծել փոխանցումները կանխիկացնելիս։ Փոխանցումների կանխիկացման հիմքերը բանկային ու դրամակղային փաստաթղթերն են:
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող ԱՁ-ների համար դրամարկղային գիրք վարելը պարտադիր չէ՝ ոչ դրամային, ոչ էլ արտարժութային։
Արտարժույթով կանխիկացման համար պարտադիր է:
Կարող եք կանխիկացումը բանկից կատարել դրամով և արտարժույթի դրամարկղային գիրք չվարել: