Լուսինե․
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:
Կարդացեք ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածը՝ Շահութահարկ վճարողները:
Շրջանառության հարկը ԱԱՀ-ին և շահութահարկին փոխարինող հարկ է։
Ոչ, նման դեպքերում շահութահարկ չի հասնում, քանի որ շահութահարկ (5 000 դրամ) հասնում է այն շրջանառության հարկ վճարողներին, ովքեր անհատ ձեռներեցներ են:
ՍՊԸ-ն շահութահարկ է վճարում միայն ավելացված արժեքի հարկ վճարող լինելու դեպքում: