Ժաննա Գ..
Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք: Ես վարում եմ 2 Ա/Ձ հաշվապահություն, բայց հիմա առաջարկում են ավտոլվացման կետի հաշվապահություն վարեմ, որին կից կա նաև բոքս: Եթե խնդրեմ` կասե՞ք, թե ինչ հաշվետվություններ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:
Ժաննա, խորհուրդ կտամ ընդունել առաջարկը, ընթացքում ավելի մանրամասն եթե ձևակերպես հարցերդ, անպայման կօգնենք:
Շատ շնորհակալություն: Անպայման կասեմ:
Կարող եք գրել, կպատասխանեմ Ձեր հարցերին, ես էլ այդպիսի գործ ունեմ:
Ավտոլվացման կետը բացվել է 27.06.2022թ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ընդունվել է Պեկ ի կողմից։ Ունի մեկ աշխատակից։ Հաջորդ քայլերը կասեք՝ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, ի՞նչ ժամկետում։