Գերաս.
Բարև ձեզ: Մեկ հարց ձեզ. ես բացել եմ Ա/Ձ ավտոլվացման կետ ու հիմա ՀԴՄ-ն գրանցում են (արդեն 2 օր): Կարո՞ղ եմ մինչև ՀԴՄ-ն ինձ տալը աշխատացնեմ ավտոլվացման կետը: Եվ ևս մեկ հարց, եթե ՀԴՄ-ն ինձ վերադարցնեն ամսի 18-ին, և ես աշխատացնեմ ավտոլվացման կետը, հարկերը որքա՞ն և ե՞րբ պետք է մուծեմ: Ամբո՞ղջ ամսվանը: Խնդրում եմ ինձ օգնել:
Խորհուրդ կտամ սպասես, մինչև ՀԴՄ տան, թե չէ ՀԴՄ կտրոն չտալու համար 300000 դրամ տուգանք է հասնում, իսկ ինչ վերաբերում է վճարներին, ապա ամեն ամսի 15-ին վճարեք 5000 դրամ սոց. ԱՁ համար, եթե վարձու աշխատող չկա, մեկ էլ մի 5000 դրամ եկամտահարկ, հա ճիշտ կլինի մի 5000 դրամ էլ հաշվապահին տալ, նա ամեն ինչ կանի:
Հարգելի Դավիթ, ավտոլվացման կետը եկամտահարկ չի վճարում, իսկ դուք, Գերաս, Դավիթը ՀԴՄ-ի համար շատ ճիշտ է ասում: Հիմա վճարումների և գործնեության մասին ասեմ` մինչև մարտ ամիսը յուրաքանչյուր ամսվա մինչև 20-ը վճարում եք 5000 դրամ սոց, 15000 դրամ էլ հաստատագրված վճար: Հաշվի համարները բանկում կունենան, սա եթե վարձու աշխատող չունեք, իսկ ապրիլի 1-ից դուք անցնում եք արտոնագրային վճարի, կարող եք ինձ զանգահարել, կբացատրեմ` 096003222 կամ մարտի երկրորդ կեսին գնացեք հարկային, ձեզ կասեն, թե ինչ եք անելու: