Ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպություն

Գուրգեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ինձ մոտ կա մի պարզաբանում ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից ստորագրված, համաձայն որի գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ծառայությունների մատուցման գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձը “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարող է լինել շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, իսկ եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է նաև արտագնա տուրիզմով, “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարո՞ղ է լինել շրջանառության հարկ վճարող, եթե այո, ապա ո՞րը կդիտվի հարկվող շրջանառությունը (տուր փաթեթի ամբո՞ղջ արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը): Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
e-accounting

Շրջանառություն կդիտվի տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը` միջնորդավճարը, էլ. փոստ` e-accounting շնիկ keysolutionsllc.org

Gurgen

e-accounting, շնորհակալություն պատասխանի համար, սակայն այսպիսի ևս մի հարց`
եթե կոնկրետ փաստաթղթերով չի երևում տուրիզմը (արտագնա) որպես միջնորդական ծառայություն, այլ պարզապես առք ու վաճառք (համապատասխան invoice-ներով), այդ դեպքում շրջանառությունը կհամարվի ամբո՞ղջ փաթեթի արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք գումարը:

Ani

Հարգելի Գուրգեն, եթե հնարավոր է, խնդրում եմ ՊԵԿ-ի պարզաբանումը ուղարկել ani.madoyan.1983 շնիկ mail.ru հասցեով: Նախապես շնորհակալություն:

Ալլա

Հարգելի Գուրգեն, ՊԵԿ-ի կազմակերպած սեմինարների ժամանակ ինձ ասացին, որ ավիատոմսերի վաճառքի և զբոսաշրջության միջնորդավճարները պետք է ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվարկի միջոցով: 2013թ-ի բոլոր եռամսյակներում այդպես էլ ներկայացրել եմ: Ուստի կխնդրեի իմ էլ. հասցեով ուղարկել ձեր մոտ գտնվող ՊԵԿ պարզաբանումը. alla_matinyan շնիկ yahoo.com Նախապես շատ շնորհակալ եմ:

Սեդա

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ էլ ուղարկեք նշված պարզաբանումը sedanahapetyan շնիկ mail.ru հասցեով: Նախապես շատ շնորհակալ եմ:

Ashot

Հարգելի Գուրգեն, եթե հնարավոր է, խնդրում եմ ՊԵԿ-ի պարզաբանումը ուղարկել manukyankaren007 շնիկ mail.ru հասցեով: Նախապես շնորհակալություն: