Առքուվաճառքի գործունեություն

Լաուրա.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ֆիրման իրականացնում է առքուվաճառք՝ գնում է սարքավորումներ Եվրոպայից և վաճառում Բելառուսում։ Ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ օրենքի հիման վրա է հնարավոր իրականացնել այդ սարքավորումների առքուվաճառքը, եթե սարքավորումները ՀՀ սահմանը չեն հատելու, այլ միանգամից այն երկրից, որտեղից գնվել է, ուղարկվելու է նշանակման երկիր։ Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկային տեսանկյունից, ինչպե՞ս պետք է կատարվի նման դեպքում հաշվառումը, կամ առհասարակ՝ կա՞ մեկը, ով առնչվել է նման գործի հետ։ Ու՞մ կարող ենք դիմել, անհրաժեշտ է կոնսուլտացիա։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իսկ դուք ինչ պայմանագրային հիմքով եք այդ գործարքը իրականացնում, դրանից է կախված հարկային հետևանքները, միակ խոչընդոտը այդ գործում բելոռուսի նկատմամբ սանկցիաները կարող են լինել, թե չէ բիզնեսի տեսանկյունից լրիվ նորմալ է: Չեմ առնվել դեռ,կան քննարկումներ այլ գործարքի հաշվով,դրանից ենթադրելով եմ գրում: