Առցանց գործունեություն

Մարիամ․

Ողջույն բոլորին։ Քանի որ բացարձակ գիտելիքներ չունեմ այս ոլորտից, խնդրում եմ ուղղորդեք ճիշտ քայլեր ձեռնարկել։

Գործունեություն պետք է ծավալեմ Upwork-ում, խնդրում եմ նշեք՝ որպես ի՞նչ գրանցվել հարկայինում, որպեսզի հնարավորինս քիչ վճարեմ հարկ, և եթե վճարումը ստանալու եմ Paypal-ով, ապա ինչպե՞ս են հարկայինից վերահսկելու եկամուտը։ Եվ եթե այնպես ստացվի, որ որոշ ամիսներ եկամուտ չլինի, միևնույնն է պե՞ տք է վճարումներ կատարեմ պետությանը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Upwork-ում կասեք ինչ կարգավիճակով են թույլատրում գործել ,միայն ֆրիլանս թե որպես անհատ ձեռներեց էլ կարող եք,
1 Գործունեություն պետք է ծավալեմ Upwork-ում, խնդրում եմ նշեք՝ որպես ի՞նչ գրանցվել հարկայինում, որպեսզի հնարավորինս քիչ վճարեմ հարկ, Upwork-ում կասեք ինչ կարգավիճակով են թույլատրում գործել ,միայն ֆրիլանս թե որպես անհատ ձեռներեց էլ կարող եք,
2 եթե վճարումը ստանալու եմ Paypal-ով, ապա ինչպե՞ս են հարկայինից վերահսկելու եկամուտը։ հարկայինը դեռ այդ հնարավորությունը չունի,
3 Եվ եթե այնպես ստացվի, որ որոշ ամիսներ եկամուտ չլինի, միևնույնն է պե՞ տք է վճարումներ կատարեմ պետությանը։ կախված է ինչ կարգավիճակով կգործեք,

Տաթև

Կարող եք ԱՁ գրանցվել, ես շրջհարկով եմ աշխատում, կարծում եմ դա ամենահարմար տարբերակն է: 5% վճարելու եք ստացված եկամուտից ( չնայած Upwork-ը 10% պահելու ա, շրջհարկի դեպքում դա ցավոք նույնպես եկամուտ ա համարվելու, այսինքն չեք կարող նվազեցնել ), և 5000 ամսական սոց հարկ է, 5000 էլ շահութահարկ կարծեմ: Եթե ոչինչ ամսվա մեջ չաշխատեք 5000+5000 վճարելու եք: Այլ հարկման դաշտերից տեղյակ չեմ: Բայց PayPal-ը Հայաստանում չի գործում, գումար ստանալը արգելափակված ա, միայն ուղարկելն ա բաց, ինչպես եք փեյփալ֊ով ստանալու՞