Օֆելյա.
Բարև ձեզ: Ես նոր եմ զբաղվում օնլայն վաճառքով, ասեմ, որ դեռ սա աշխատանք չեմ կարող համարել, քանի որ պատվերներ գրեթե չունեմ: Ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս լինել գրանցված աշխատող, և արդյո՞ք անպայման է ունենալ ՀԴՄ սարքավորում, քանի որ դա ավելի թանկ արժե, քան ես կարող եմ այս տարի աշխատել: Նաև կցանկանայի իմանալ՝ կարո՞ղ եմ արդյոք արտերկրից որոշ քանակությամբ ապրանք բերել վաճառելու համար և ինչպե՞ս դա անել որպեսզի օրենքներին համապատասխան լինի և ինձ վրա էլ շատ ծանր չնստի: Կներեք՝ ինչքան կարողացա բացատրեցի 🙈
Որպես ֆիզ. անձ շատ ապրանքներ բերել ու վաճառել չեք կարող, կան քանակական ու արժեքային սահմանափակումներ, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում այդ սահմանափակումները չկան, ՀԴՄ-ի պահանջը կա:
Եթե զբաղվելու եք առք ու վաճառքով պետք է գրանցվեք որպես ԱՁ, հդմ-ն պարտադիր է կամ Էլեկտրոնային ՀԴՄ համակարգով պետք է աշխատեք, որը նորություն է և կարգավորումների կարիք ունի, պետք է որևէ կերպ հայտարարագրվի եկամուտը: