Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է առհաշիվ տրված գումարների ձևակերպմանը: Եթե կազմակերպության տնօրենին գումար է տրվում դրամարկղից կազմակերպության բանկային հաշվի մուտքագրման համար: Եթե ձևակերպվի առանց 228 հաշվի՝ դա կդիտվի՞ խախտում:
Եթե կազմակերպության տնօրենին գումար է տրվում դրամարկղից, որ կազմակերպության բանկային հաշվին մուտքագրելու համար, ապա դա առհաշիվ գումար չէ, այլ դրամարկղի կանխիկի մուտք բանկային հաշվին՝ դտ 252 կտ 251: Առհաշիվ գումարներ կարող են տրվել նյութեր ձեռք բերելու համար, ապրանքներ ձեռք բերելու համար, գործուղումների համար այլ նպատակներով:
Դա առհաշիվ չի, դա կանխիկ գումարի ելքագրում է բանկային հաշիվ համալրելու համար դտ252 կտ 251