Ապրիլի 15-ին մնաց…

smile

Ապրիլի 15 կենտրոնական ամսաթիվ է բոլորիս համար: Երբ այս ապրիլի 15 գա ու անցնի, բոլորս հանգիստ շունչ կքաշենք ու անհամբեր կսպասենք հաջորդ ապրիլի 15-ին` մինչև այդ մի դյուժին ամսի 5 ու 20 ու մի քանի “ճշգրտված” ճանապարհելով:

Մրցավազքն առավել հետաքրքիր դարձնելու համար կարծես թե բոլորը ձայն ձայնի են տվել և ամեն կերպ փորձում են խոչընդոտել հաշվետվություններ հանձնելու սուրբ գործին:

Ոմանք արդեն հիմա հանգիստ շունչ քաշեցին, քանի որ արդեն պատրաստ են հաջորդ վերջնաժամկետը հաղթահարելուն, մնացածներն էլ էլի հանգիստ շունչ քաշեցին, որովհետև մինչև ապրիլի 15 դեռ մի քանի օր կա` “կհասցնենք” (իհարկե, այս հատվածի զգալի մասը հաշվետվությունները հանձնելու է հենց ապրիլի 15-ին` մի քանի ժամ հերթ կանգնելուց հետո 🙂 ):

Իսկ դուք հանձնե՞լ եք բոլոր տարեկան և եռամսյակային հաշվետվությունները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Ես բոլոր տարեկան հաշվետվությունները հանձնել եմ արդեն վաղուց: Մնում են եռամսյակայինները:

Էլիզա

ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ, ուզենք, թե չուզենք, հանձնելու ենք մասամբ հիմնավորված մասամբ ոչ ծախսային հոդվածներով լրացված փաստաթուղթը, բայց գոնե միայն փաստաթուղթը հանձնելով ավարտի լավ կլինի, քանի որ կարծում եմ` դրանից հետո շատերս ինքներս մեզ ինքնավերականգնողական կենտրոնին հանձնելու կարիք ունենք, այդպես չէ՞, հարգելի կոլեգաներ:

Լիանա

Բաաաաաա, ես կասեի` այնպես են վերցնում այդ հաշվետվությունները, այնպիսի դեմքերով, ոնց որ իրանց պարտք լինենք……… բոլորիս ցանկանում եմ համբերություն……

Nara

Հարգելի կոլլեգաներ,
իսկ իմ համակարգիչը վառվել է, և 4 կազմակերպության հաշվետվությունների թվերը դարձան ՏՏ զոհը 🙁

Նունե

Հարգելի հաշվապահներ, իսկ ես առաջին անգամ ինքնուրույն տարի եմ փակել ու հենց առաջին անգամից ստացվեց, ես իմ գործից հաճույք եմ ստանում, հաշվետվություններս էլ փոստով եմ ուղարկում, որ մարդկանց սիրալիր դեմքը չտեսնեմ, ուղղակի պետք է տրամադրվել, մեզ բոլորիս հաջողություն: