Արտյոմ.
Հարգելի գերծընկերներ, ասացեք խնդրեմ, եթե անձը հանդիսանում է ՍՊԸ – ի հիմնադիր և տնօրեն, կատարվել է ներկրում, բայց հանգամանքների բերումով ներկրումը ձևակերպվել է իր անունով ( ֆիզ անձով ) , կարո՞ղ է հիմք համարվել և վաճառվել ՍՊԸ – ում, որը զբաղվում է հենց այդ ապրանքների մանրածախ վաճառքով: Թե՞ կդիտվի ապօրինի գործունեություն:
Կանխավ շնորհակալություն:
ՍՊԸ-ն պետք է գնի այդ ապրանքները ֆիզ. անձից և որպես հարկային գործակալ վճարի 11% եկամտահարկը, այլապես երկուսն էլ խնդիրներ կունենան:
Իհարկե չի կարող, քանի ՍՊԸ-ն իրավաբանական անձ է, իսկ հիմնադիրը ֆիզիկական, նրանք առանձին սուբյեկտեր են, տես քաղ. օրենսգրքի 50-րդ հոդվածը: Հիմնադիրը կարող է դա վաճառել ՍՊԸ-ի հենց ապրանքների առ ու վաճառքի պայմանագրով, ու այդ դեպքում դու կվճարես 10 տոկոս եկամտահարկ, ու կարիք չկա գնման ակտ կազմելու: Եթե հարցեր կլինեն, զանգի 098-810-55