Ապրանքների արտահանման հայտարարագրի լրացման հետ կապված

Սաթեն.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ապրանքների արտահանման հայտարարագրի 11 կետի առաջին սյունակում ի՞նչ գումար են գրում՝ ինվոյսի գին * սահմանը հատելու օրվա CB /Կենտրոնական բանկ/ կուրս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սաթեն

+

Ալլա

Հայտարարագրի 11 կետը դա բնապահպանական հարկի մասին տեղեկություններն են: Երևի ի նկատի ունեք 10 կետը, որը հավասար է ինվոյսի գին անգամ սահմանը հատելու նախորդ օրվա ԿԲ հաշվարկային փոխարժեք:

Tigran

Եթե ԵՏՄ հայտարարգրի մասին է ապա, հայտարարագրի 11-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է արտահանված ապրանքների ԱԱՀ-ի հարկման բազան (բացառությամբ ԱԱՀ-ից ազատված գործարքների գծով հարկման բազաների), իսկ 2-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը:

Nerses

Հայտարարագրի 11-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է արտահանված ապրանքների ԱԱՀ-ի հարկման բազան (բացառությամբ ԱԱՀ-ից ազատված գործարքների գծով հարկման բազաների), իսկ 2-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը: Հայտարարագրի 11.1-րդ կետի աղյուսակում լրացվում է ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազան:

Anushik

Հայտարարագրի 11-րդ կետի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է արտահանված ապրանքների ԱԱՀ-ի հարկման բազան, որը հավասար է ինվոյսի գին X սահմանը հատելու նախորդ օրվա ԿԲ փոխարժեք, իսկ 2-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը: