Կարեն․
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ԱԱՀ վճարողը ակցիզային հարկով հարկվող ապրանք պետք է վաճառի Duty Free-ի խանութին։
1․ Ինչպիսի՞ կարգավորումներ կան նման դեպքում,
2․ Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վաճառքի դեպքում (նաև ԱԱՀ դրույքաչափի հետ կապված),
3․ Հաշվետվություններում ինչպե՞ս է առանձնացվելու այդ մասով
հ.65 2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները. 10) անմաքս առևտրի խանութից ապրանքների մանրածախ վաճառքը միջազգային երթուղիներով մեկնող կամ ժամանող ուղևորներին, ինչպես նաև այլ հարկ վճարողների կողմից անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսվող ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին.
հ.89
3) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին, ինչպես նաև կենտրոնացված մատակարարումների կազմակերպման շրջանակներում անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը կենտրոնացված մատակարարին։ Ընդ որում, կենտրոնացված մատակարարը պարտավոր է ձեռք բերելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում, սույն կետում նշված ապրանքները մատակարարել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին։ Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակը տրամադրում է անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը: Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ սույն կետում նշված ապրանքները հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը.
Շնորհակալ եմ պատասխանի համար։
ԱԱՀ-ի մասով հարցս պարզ է․ հարկային հաշիվը գրվելու է առանց 20% դրույքաչափը ընտրելով, իսկ ԱԱՀ հաշվետվության մեջ 12-րդ տողով առանձնացնելու եմ այդ վաճառքը։
Ակցիզային հարկի մասով հարց․
Վաճառվող ապրանքը, քանի որ ներմուծված է և ներմուծման ժամանակ (կամ սահմանված ժամկետում) հաշվարկվել ու վճարվել է ակցիզային հարկը, հետևաբար անմաքս առևտրի խանութին վաճառքի ժամանակ արժեքից նվազեցման ենթակա չէ, ճի՞շտ եմ։
Եվ դրոշմավորման մասին հարց․
Ճի՞շտ եմ հասկանում, որ ապրանքը չպետք է դրոշմավորվի դրոշմապիտակով կամ ակցիզային դրոշմանիշով։
Ակցիզային հարկի մասով էլ պետք է գրվի առանց հաշիվը առանց ակցիզի,
Ակցիզային հարկից ազատվում են Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքները. 3) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին,
392
1. Դրոշմավորման ենթակա չեն՝ ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված դրոշմավորման ենթակա ապրանքները.