Ապրանքի ձեռքբերում գնման ակտով

ԱՆՆԱ.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ : Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում : Շուկայից միակողմանի գնման ակտով ձեռք եմ բերել նյութ , ինչպես պետք է տալ հաշվապահական ձևակերպումները : Նախապես շնորհակալ եմ :

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ելենա

Եթե նյութը գնել եք օրինակ 10000 դրամով
Դեբետ 211 – Կրեդիտ 521.1 – 10000
Դեբետ 521.1 – Կրեդիտ 524.2 – 1000 (10% եկամտահարկ):
Եւ եկամտահարկի առամսյակային հաշվետվության մեջ 22 տողում (Առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում տողում) նշում եք այդ 10% եւ վճարում:
Ճիշտ եմ հասկացել Ձեզ?

Անուշ Աֆրիկյան

Հարգելի Աննա
“Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 21-ի համաձայն` oրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի համար` 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ:
Հետևաբար միակողմանի գնման ակտով ձեռք բերման ժամանակ հաշվարկվում է 11 տոկոս դրույքաչափով եկամտահարկ` վճարված եկամտի գումարի նկատմամբ:
Օրինակ`
շուկայից ձեռք բերումը բնականաբար կատարվել է առհաշիվ անձի միջոցով, ենթադրենք ստացել եք 100000 դրամ, ձևակերպվել է `
Դտ 228 Կտ 251 կամ 252 100000
Կատարվել է նյութի գնում ` Դտ211 Կտ228 100000
Եկամտահարկ ` Դտ211 Կտ 524 11000
Այսինքն , 11000 եկամտահարկը միացվեց նյութի արժեքին