Անի.
Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` մեծածախ առևտրում մոտ ի՞նչ տոկոսի չափով են հավելագին ավելացնում ապրանքին:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` մեծածախ առևտրում մոտ ի՞նչ տոկոսի չափով են հավելագին ավելացնում ապրանքին:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դա ստանդարտ հաշվարկով չի, այլ ըստ տվյալ ապրանքի հաշվով գնագոյացնող տարրերի հիմնավորված հաշվարկ է: Սկզբում պետք է հաշվել ինքնարժեքը, որից հետո անցնել հավելագնի հաշվարկին, իհարկե` հաշվի առնելով մրցակցային միջավայրի դրությունը:
Հարցը դա չէր, պարզ է, որ ինքնարժեք պետք է հաշվենք, ինձ մոտավոր տոկոս էր հետաքրքրում:
Ամեն ապրանքի այդ տոկոսաչափը հաշվարկվում է առանձին հաշվարկով:
Առանձին հաշվարկ ասելով ի՞նչ նկատի ունեք:
Սկզբից պետք է ստանաս այդ ապրանքի ներմուծման կամ արտադրման ինքնարժեքը, դրանից հետո արդեն արդեն հաշվել մյուս ծախսերը ու հաշվի առնել մրցակցային միջավայրի վիճակը: Դա կայուն թիվ չի կարող լինել, այն տատանվող թիվ է:
Ինձ թվում է պետք է ուսումնասիրեք տվյալ ապրանքի շուկան, կատարեք մարքեթինգային ուսումնասիրություն, մրցակցային դաշտը նայեք։
Հարգելի Անի, նախ պետք է շուկան ուսումնասիրել, նոր որոշել տվյալ ապրանքը քանի % հավելագին կարող ես ավելացնել:
Ֆիքսված տոկոս չկա, տվյալ ապրանքը շուկայում առաջարկի և պահանջարկի արդյունքում է ձևավորվում գինը։