Ապրանքի հայտարարագրում

Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Զանգեք ՊԵԿ՝ 060544444։

Ando

Մերսի, Տիգրան ջան։

Ալլա

Պետք է բացի քանակից նաև հաշվի առնեք ապրանքի արժեքը, անկախ նրանից դա անձնական օգտագործման է, թե ոչ։

Ando

Ապրանքի արժեքը առաքման արժեքի հետ միասին ընդամենը 90 $ է եղել։

Ալլա

Երևի մաքսային արժեքն են բարձր գնահատել, Չինաստանի՞ց եք բերել։ Զանգեք մաքսային, ճշտեք։