Հասմիկ․
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ ընկերությունը իրականացնում է ապրանքի կոմիսիոն վաճառք ՀՀ տարածքից դուրս ոչ ռեզիդենտ ընկերության միջոցով։ Խնդրում եմ պարզաբանել՝ ՀՀ ընկերությունը, որը համարվում է կոմինտենտ, ՀՀ հարկային համակարգով ի՞նչ փաստաթղթեր պիտի դուրս գրի ապրանքը կոմիսիոներին հանձնելու պահին և վաճառքից հետո։ Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:
բնականաբար պետք է լինի կոմիսիայի պայմանագիր, պետք է գործեք ԱԱՀ համակարգում, դուրս գրեք ծառայությունների մատուցման հաշիվ,
Կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների կողմից ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դեպքում (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի) կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում կոմիսիայի պայմանագրի հիման վրա իր կողմից մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների միջոցով մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և կոմիսիոներին հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը: Կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է իր կողմից մատակարարված ապրանքի կամ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքով նաև այն դեպքերում, երբ կոմիսիայի պայմանագրի հիման վրա կոմիսիոների կողմից այլ անձից ձեռք բերված ապրանքը կամ ընդունված աշխատանքի արդյունքը կամ ստացված ծառայությունը հանձնվում է կոմիտենտին:
Եթե կոմիսիայի պայմանագրի հիման վրա ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքը, Օրենսգրքի համաձայն, ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման կամ ենթակա է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման, ապա կոմիսիոների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում իրեն հասանելիք գումարը (վարձատրության և կոմիսիոների կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը)` առանց ԱԱՀ-ի: