Վարդ.
Խնդրում եմ ասեք` ինչպես է կատարվում ապրանքի ինքնարժեքի հաշվարկը: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Վարդ.
Խնդրում եմ ասեք` ինչպես է կատարվում ապրանքի ինքնարժեքի հաշվարկը: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հաշվապահական հաշվառման տեսանկյունից արտադրանքի ինքնարժեքը դա հաշվային պլանով 811 հաշվում ներառված ծախսերն են, իսկ կառավարչական հաշվապահության տեսանկյունից, ինքնարժեքը կազմվում է հիմնական և վերադիր ծախսերի հանրագումարից.
1. հիմնական ծախսերի մեջ ներառված են ուղղակի ծախսերը. դա կարող է լինել և նյութական, և աշխատանքային,այսինքն այն ծախսերը. որոնք կարելի է անմիջապես վերագրել տվյալ արտադրանքին,իսկ
2. վերադիր ծախսերը դրանք անուղղակի ծախսերն են, որոնք հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել թողարկվող արտադրատեսակին, այդ պատճառով դրանք բաշխվում են որևէ համամասնական հիմքով.
Արտադրանքի թողարկաման ժամանակ կարող են կատարվել մի շարք ծախսեր, որոնք ներառվում են արտադրանքի ինքնարժեքի մեջ, և ձևակերպում են`
Դտ 811
Կտ 211,212,213,527,525,112,117,121,251,228,252,253,521,524,813 և այլն:
Այնուհետև, թողարկված արտադրանքի թողարկումով ձևակերպում են`
Դտ 215
Կտ 811: