N.N.
Հարգելի մասնագետներ, ներմուծված ապրանքների ինքնարժեքի որոշման և հասույթի գրքում գրանցելու հետ կապված հարց ունեմ: Ենթադրենք ներմուծվել է ապրանք, ինքնարժեքը որոշվում է սեփականության փոխանցման օրվա կուրսով գումարած մաքսային վճարներ գումարած տեխափոխման տրանսպորտային ծախսեր: Հասույթի գրքում որպես ապրանքի գնման արժեք նշվում է հենց այդ գումարը, թե՞ միայն ինվոյսում նշված գումարը արտահայտված ՀՀ դրամով: Նաև ինձ ասել են, որ հասույթի գրքում ներմուծված ապրանքի արժեքի սխալ գրանցումը ոչ մի պատասխանատվության չի հանգեցնում: Արդյո՞ք դա այդպես է: Նախօրոք շնորհակալություն:
Հարգելի N.N. իմ կարծիքով հասույթի գրքում գրանցվում է ինվոյսում նշված գումար + մնացած բոլոր ծախսերի գումարը:
Իսկ հասույթի գրքում չգրանցելը,կամ սխալ գրանցելը նայեք հարկերի մասին օրենքի 28-րդ հոդվածը:
Բարև Ձեզ
Հասույթի գրքում գրանցվում է միայն ինվոյսի արժեքը դրամով արտահայտած` վերցնում եք հայտարարագրում նշված կուրսը
Ապրանքները մուտքագրելուց կարելի է նրա ստացման հետ կատարված ծախսերը միացնել ապրանքի արժեքին ,մեծացնելով ապրանքի գինը,կարելի է և չմիացնել,ձրակերպել որպես գալիք ժ-կակաշրջանի ծախսեր և ապրանքի ծավալի իրացման հետ համամասնորեն,դուրս գրել այն:Այստեղից հետևում է,որ հասույթի գրանցման գրքում այն պետք է նշվի ապրանքի մուտքագրման արժեքով:Այսինքն երկու տարբերակն էլ կարող է լինել,նայած ,ապրանքների հաշվառումը ինչ մեթոդով է իրականացվում:
Հասույթի գրքում սխալ լրացնելը առաջեցնում է վարչական պատասխանատվություն… սխալը ուղղելը, վրան գիծ քաշելով և նոր տողից ճիշտը գրելով չի առաջեցնում պատասխանատվություն..հասույթի գրքում ապրանքը լրացնում եք ինքնարժեքով..ինքնարժեքի հաշվառման մեթոդները տարբեր են…բայց ոչ հարգելի Աննայի ասած հայտարարագրում եղած կուրսով..դա սխալ է միանշանակ…Ապրանքների սեփականության իրավունքը ձեզ անցման օրվա կուրսով է պետք հաշվել..մաքսազերծումը կարող էս 1 տարի հետո անել, կուրսը լրիվ ուրիշ կլինի..
Բարև Ձեզ,ասեմ ձեզ Արծրուն,որ ես ապրանքների ստացման օրն էլ ի նկատի ունեմ,ապրանքը ստանալիս ձևակերպում ենք մաքսային փաստաթղթերը`հայտարարագիրը,որը մեզ տալիս են մաքսայինում ապրանքի հետ միասին,երբ բերում ենք պահեստ ինքնարժեքը ձևակերպելիս վերցնում ենք ինվոյսում եղած ապրանքատեսականին քանակով և արտարժույթը բազմապատռկում ենք մաքսային հայտարարագրում նշված կուրսով,ինչպես նաև ավելացնում ենք հայտարարգրում եղած 10% մաքսատուրքը եթե այն առկա է,մաքսավճարը և տրանսպորտային արժեքը եթե կա,ինչպես նաև ավելացնեմ,որ ինքնարժեքի մեջ կարող են մտնել նաև այլ ծախսեր,եթե դրանք առկա են,օր` բնապահպանական ծախսեր,կամ մինչև պահեստ հսանելը եղած ծախսեր,որոնք փաստաթղթով հիմնավորված են,իսկ ինչ վերաբերում է հասույթի գրքում գրանցման հարցին ես Թեմուրի հետ համաձայն եմ 2 տարբերակն էլ ճիշտը բայց իմ իմանալով հաշվապահների մեծ մասը իմ տարբերակով են աշխատում
Աննա, ես դա եմ ասում, որ սխալ է կուրսը` ինքնարժեքի հաշվելու ժամանակ, ընտրել հայտարարագրում եղած կուրսը…