Վլադ.
Բարև ձեզ:
Ես աշխատում եմ մի ՍՊԸ-ում, մենք ապառիկով տեխնիկա ենք վաճառում և ցանկանում ենք ակցիա կազմակերպել, հաճախորդի փոխարեն առաջին ամսվա մուծումը կատարել: Օրինակ՝ եթե հաճախորդը գնում է 200 000 դրամ արժողությամբ ապրանք 10 ամսով, ապա մենք առաջին ամսվա 20 000 դրամը վճարում ենք: Սակայն ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս ամենը ձևակերպել, որպեսզի մենք ավելորդ շահութահարկ չվճարենք: Կանխավ շնորհակալություն:
Օրինակ՝ կարող եք ապառիկի ձեր գործընկեր կազմակերպությունից ձեզ փոխանցված վաճառված ապրանքի գումարից կանխիկացնել, ասենք, այդ 20 000 դրամը և տվյալ գնորդի անունից մարել 1-ին ամսվա նրա պարտքը: