Բեռնագիրը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
ա) բեռնագիրը կազմելու ամսաթիվը և վայրը,
բ) ուղարկողի անունը և հասցեն,
գ) փոխադրողի անունը և հասցեն,
դ) բեռի ընդունման վայրը, ամսաթիվը և առաքման նշանակման վայրը,
ե) ստացողի անունը և հասցեն,
զ) բեռի սովորական նկարագիրն ու փաթեթավորման տեսակը և, վտանգավոր բեռների դեպքում` դրանց ընդունված նկարագիրը,
է) կապոցների քանակը և դրանց հատուկ նշաններն ու համարները,
ը) բեռի համաքաշը կամ այլ կերպ արտահայտված քանակությունը,
թ) փոխադրման հետ կապված վճարումները (փոխադրման վճարումները, լրացուցիչ վճարները, մաքսային տուրքերը, ինչպես նաև այլ վճարները, որոնք գանձվում են պայմանագրի կնքման պահից մինչև բեռի առաքումը),
ժ) մաքսային կամ այլ ձևակերպումների համար պահանջվող հրահանգները,
ժա) հայտարարություն, որ փոխադրումը, չնայած ցանկացած վերապահման, ենթակա է սույն Կոնվենցիայի դրույթներին:
2. Անհրաժեշտության դեպքում բեռնագիրը պետք է պարունակի նաև հետևյալ տվյալները.
ա) հայտարարություն վերաբարձման անթույլատրելիության մասին,
բ) վճարները, որոնք պարտավորվում է վճարել ուղարկողը,
գ) «առաքման պահին վճարվող» գումարի չափը,
դ) բեռի հայտարարագրված արժեքը և առաքման ժամանակ հատուկ հետաքրքրություն ներկայացնող գումարը,
ե) ուղարկողի հրահանգները փոխադրողին բեռի ապահովագրման վերաբերյալ,
զ) համաձայնեցված ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի փոխադրումը,
է) փոխադրողին հանձնված փաստաթղթերի ցանկը:
3. Կողմերը կարող են բեռնագրում ընդգրկել ցանկացած այլ տվյալ, որն իրենք անհրաժեշտ են համարում:
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Կառլեն on Բաժնետոմսերի առք ու վաճառք: “2րդ մասի 3րդ կետի վերաբերյալ․ Արդյո՞ք ձեռքբերում է համարվում միայն մի ուրիշ կողմի օտարուման արդյունքում ստացված բաժնեմասը, թե կազմակերպության 0-–ից…” Dec 20, 18:21
Tigran on Շահումների հայտարարագրում: “տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները.չեն հարկվում, եթե գրանցված…” Dec 18, 19:11
Tigran on Ինչպե՞ս ձևակերպել գնումը: “կարող էիք ձեռք է բերել ապրանք գնորդի ՀՎՀՀ-ով ՀԴՄ կտրոնով ու դա հաշիվ վավերագրին փոխարինող կդիտվեր եթե 300000 չանցնի, այս…” Dec 18, 18:43
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։